211652_close_icon
views-count1213 դիտում article-date 22:18 17-09-2019

Անչափահասը մարմնական վնասվածք է ստացել տոնավաճառում

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Մարտունու բաժին նյութեր են ստացվել, որ սեպտեմբերի 15-ին «աջ սրունքի ստորին երրորդի ջնջխված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի 12-ամյա մի բնակիչ: Պատանին հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող տոնավաճառում ընկնելու հետևանքով: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ պատանին վնասվածքը ստացել է ոչ թե ընկնելու հետևանքով, այլ 18-ամյա համաքաղաքացու կողմից տոնավաճառում դանակով հարվածելու հետևանքով: Սեպտեմբերի 16-ին, ժամը 14.00-ին, 18-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ ինքը սեպտեմբերի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում, տոնավաճառում անզգուշաբար դանակով հարվածել է պատանուն: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր