211652_close_icon
views-count2417 դիտում article-date 20:19 17-09-2019

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պատվիրակությունը այցելել է բժշկական համալսարան

ԵՊԲՀ-ն կարևորելով միջազգայնացման իր ծրագրերը՝ շարունակում է տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծել, ինչը թույլ կտա ավելի զարգացնել թե՛ ընդհանուր բժշկությունը, թե ռազմաբժշկական կրթությունը: Այսօր Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պատվիրակությունը այցելել էր բժշկական համալսարան՝ ծանոթանալու ռազմաբժշկության ֆակուլտետի գործունեությանը, կրթական ծրագրերին և հնարավորություններին: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջեցին համալսարանով, եղան Սիմուլիացիոն կենտրոնում, ինչպես նաև այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Վարդան Ծատուրյանը մեզ հետ զրույցում, կարևորելով պատվիրակության այցը, հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական: «Պատվիրակության այցը հնարավորություն կտա առաջիկայում համագործակցության հստակ եզրագծեր սահմանել, ինչպես եղավ Ղազախստանի հանրապետության հետ. ներկայումս նրանց կուրսանտները կանգնած են մեր կուրսանտների կողքին, նրանց շարքերում»,-հավելեց նա:

Նմանատիպ նյութեր