211652_close_icon
views-count8188 դիտում article-date 16:42 17-09-2019

Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ Հարությունյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե իրավական գործընթաց լիներ, ՍԴ-ի որոշումից անմիջապես հետո քրեակատարողական հիմնարկից պետք է Քոչարյանը դուրս գար կամ արտահերթ դատական նիստ պետք է արվեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/533905.html]News.am[/url]-ը։ «Իշխանությունները թքած ունեն այդ իրավական գործընթացի վրա, եթե իշխանությունները շրջափակում են դատարաններ, սպառնում են դատավորներին, եթե սկսվեց գործընթաց, որ անցնեն ՍԴ-ի վրայով՝ դա արդեն իրավական գործընթացից դուրս է։ Եթե իրավական գործընթաց լիներ, ՍԴ-ի որոշումից անմիջապես հետո քրեակատարողական հիմնարկից պետք է Քոչարյանը դուրս գար կամ արտահերթ դատական նիստ պետք է արվեր եւ Քոչարյանը դուրս գար։ Մենք ուզում ենք լինի իրավական գործընթաց, բայց դրա հետեւանքները աշխարհաքաղաքական են։ Հավաքական իմաստով մեր ժողովուրդը կդավաճանի՞ Եռաբլուրում հանգչողների հիշատակը, թե չէ»,- ասաց Հարությունյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր