211652_close_icon
views-count1065 դիտում article-date 17:52 17-09-2019

Հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների և Շենգավիթի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 53-ամյա Արթուր Շ.-ն, որը 2013թ. ապրիլի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 4-րդ, 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ և 271 հոդվածի (թմրամիջոցներ գործածելը) 1-ին մասերի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր