211652_close_icon
views-count1067 դիտում article-date 15:11 17-09-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 16-ից 17-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության` 7, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհատ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 4-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր