1305 դիտում
12:58 17-09-2019
Անվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի հետ կապված իրադարձություններն ու զարգացումները տեղի են ունենում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կանխատեսումների ու գնահատականների շրջանակում: «[url=https://armenpress.am/arm/news/988324.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ԱԱԽ նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները և զարգացումները տեղի են ունենում մեր կանխատեսումների ու գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում անվտանգային իրավիճակը, միջավայրի զարգացումը, և, ինչը նաև իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստություններն ու աշխատանքները` կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման և պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարևոր է»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն արձանագրեց, որ Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ է ձևավորվել:
«Այդ օրակարգով շարժվում ենք առաջ, և այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում, և մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում մեր կողմից, անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ, և պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները, և նախանշենք առաջիկա մեր անելիքները»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2749 դիտում
16:17 27-10-2019
Ա.Ղազինյան. «Ինչպե՞ս կարողացար ադեկվատ որակել մի մարդու, որը սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր»
1717 դիտում
14:26 05-12-2016
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կվերանայի Հալեպի հարցով բանաձևը
Այս բաժնից
481 դիտում
17:06 17-04-2024
Տանից տարել են համակարգիչները, փաստաթղթերը, դրոշները և այլ իրեր. Շահինյանը մանրամասներ է հայտնում. ArmLur.am