211652_close_icon
views-count21302 դիտում article-date 12:15 17-09-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 23-ամյա վարորդը BMW-ով Աշտարակում բախվել է խանութի պատին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 05։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Զազյանը իր վարած BMW մակնիշի 29 XX 299 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 132 հասցեում գտնվող խանութի պատի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Զազյանն ու նրա ուղևոր՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գագիկ Պռոշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության խումբը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի բերել և սահմանազատել տարածքը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր