211652_close_icon
views-count5161 դիտում article-date 13:44 17-09-2019

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, նույնիսկ շոգ կլինի. Գագիկ Սուրենյան

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել: «Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք: Սեպտեմբերի 19-21-ին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովիտներում կհասնի +35, իսկ Երևանում +33 աստիճանի»,- նշել է օդերևութաբանության կենտրոնի պետը:

Նմանատիպ նյութեր