211652_close_icon
views-count1695 դիտում article-date 13:31 17-09-2019

Հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները: Որոշման մեջ, մասնավորապես, նշված է. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեց­նում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝ 1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլոր­տային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով, հանրային ֆինանսների կառա­վարում. 2) հարկային բարեփոխումներ. 3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ. 4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ. 5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիա­կան տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխա­տանքներ և ծրագրեր. 6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ. 7) հակակոռուպցիոն քաղաքականություն:

Նմանատիպ նյութեր