211652_close_icon
views-count15075 դիտում article-date 09:54 17-09-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին և կողաշրջվել. 22-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունցած ավտովթարի փաստով։ Ժամը 05։05-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Հ-ն իր վարած Mercedes մակնիշի 41 ՏV 004 համարանիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս Հրազդան քաղաքի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գոռ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-դ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր