211652_close_icon
views-count1622 դիտում article-date 16:27 16-09-2019

ԵՊԲՀ պատվիրակության այցն Արցախ՝ լի համագործակցությամբ և արդյունավետ ծրագրերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, Արցախ կատարած այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահ Բակո Սահակյանին՝ քննարկվել են առողջապահության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշվել են հետագա սերտ համագործակցության ուղիները: Կողմերը, կարևորելով առողջապահության ոլորտին վերաբերող խնդիրները, նախատեսում են աշխատել տարբեր ուղղություններով: ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ՝ պատվիրակության անդամներն, այցելելով Հանրապետական բժշկական կենտրոն, առողջապահության համակարգի ներկայացուցիչների հետ ունեցել են քննարկումներ առողջապահական արդի խնդիրների վերաբերյալ: ԵՊԲՀ պրոֆեսորդասախոսական կազմի անդամները՝ բուհի ղեկավարության հետ համատեղ, պատրաստակամություն են հայտնել սկսել գործընթաց, որը հնարավորություն կտա սերտացնել կապերն Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ՝ այն դարձնելով համալսարանական: Առաջիկայում կկնքվի հուշագիր, որի արյունքում ԵՊԲՀ ամբիոնները կկարողանան գործունեութուն ծավալել Արցախի բուժհաստատություններում, այսպիսով ապագա բժիշկներին ուղղելով դեպի Արցախ: Պրոֆեսորդասախոսական կազմի անդամները, որոնց թվում են անվանի բժիշկներ, այցի ընթացքում Արցախի որոշ հիվանդանոցներում, ինչպես նաև «Արևիկ» մանկական հիվանդանոցում իրականացրել են բժշկական խորհրդատվություններ, այնուհետև այցելել Ստեփանակերտի «Զանգակ» գիշերօթիկ դպրոց: ԵՊԲՀ պատվիրակությունը, հաշվի առնելով գիշերօթիկում սովորող երեխաների կարիքները, պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն տրամադրել՝ դպրոցի վերանորոգման աշխատանքներին աջակցելու նպատակով: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակության հագեցած օրակարգով այցն Արցախ արդյունավետ էր և խորհրդանշական: Բժշկական համալսարանը, որն ունի 175 արցախցի ուսանող, 100-ամյակին ընդառաջ, կրթական ու առողջապահական ոլորտներում սերտացնում է կապերը պատմական Արցախի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր