211652_close_icon
views-count1916 դիտում article-date 09:44 16-09-2019

Թրամփի խորհրդականը չի բացառել Հասան Ռուհանիի հետ հանդիպումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի միջև հանդիպումը նախկինի պես չի բացառվում, չնայած Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարքերի միջոցով նավթային օբյեկտներին հարվածելու միջադեպին։ Ինչպես հաղորդում է Interfax-ը, այդ մասին հայտարարել է Թրամփի խորհրդական Քելիան Քոնուեյը։ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Քոնուեյը պարզաբանել է, որ Թրամփը պատրաստ է վերանայել Ռուհանիի հետ հանդիպման հնարավորությունները ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում։ «Սակայն մեր նախագահի դեպքում նրա համար, որպեսզի այդ հանդիպումն անցկացվի կամ գործարք կնքվի, անհրաժեշտ է, որպեսզի պայմանները նպատակահարմար լինեն»,-ասել է Թրամփի խորհրդականը։

Նմանատիպ նյութեր