հիմնական կայք
Լրահոս

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:


Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում հավարտ կիրակի օրվա ժամերգության կատարվեց Խաչվերացի ավանդական թափորը: Ի տես մեծաթիվ ներկաների` հանդիսավոր դուրս բերվեց Տիրոջ չարչարանաց գործիքը` Խաչը, զարդարված անուշաբույր ծաղիկներով ու ռեհանի թփերով:

Նշենք, որ Սուրբ Խաչը ռեհանի թփերով զարդարում են ի հիշատակ Կոստանդիանոս կայսեր մոր` Հեղինե թագուհու գյուտի, երբ նա աղբակույտերից վեր բարձրացնել տվեց Տիրոջ Խաչափայտը, այն ծածկված էր ռեհանի թփերով:Այնուհետև ռեհանը բաժանվեց ժողովրդին:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք