211652_close_icon
views-count7892 դիտում article-date 22:17 15-09-2019

Իտալիա. «Ռոմայի» առաջին հաղթանակը, Մխիթարյանի առաջին գոլն ու հաջող մեկնարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շատ հաջող ստացվեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Ռոմայի» կազմում՝ Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Սասուոլոյի» հետ խաղում: Արդեն առաջին խաղակեսում հռոմեացիները 4 անպատասխան գնդալ խփեցին հյուրերի դարպասը: Երրորդ գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը: Սա նրա առաջին գնդակն էր Ա սերիայում: Երկրորդ խաղակեսում «Սասուոլոն» իր մեջ ուժ գտավ շարունակել պայքարը և Բերարդիի դուբլի շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը և խաղն այդպես էլ ավարտվեց՝ 4:2. «Ռոման» առաջին հաղթանակը տարավ առաջնությունում: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 5 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր