հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ դեպք Երևանում. 56–ամյա Կրետյանը ահազանգել է ոստիկանություն, որ 48–ամյա Ճանճիկյանը ծեծի է ենթարկել իրեն, ապա դանակով ծակել բազուկը

Արտակարգ դեպք Երևանում. 56–ամյա Կրետյանը ահազանգել է ոստիկանություն,  որ 48–ամյա Ճանճիկյանը ծեծի է ենթարկել իրեն, ապա դանակով ծակել բազուկը SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի 12 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից ահազանգը փոխանցվել է ոստիկանության տարածքային բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեի մոտ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Վ. Ճանճիկյանը բռունցքներով հարվածներ է հասցրել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 56-ամյա Կարեն Կրետյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ապա դանակով ծակել բազուկը:

Տարածքային ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ –հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է Վ. Ճանճիկյանը, ով բացատրական աշխատանքների արդյունքւմ ներկայացել է տարածքային ոստիկանություն, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ճանճիկյանը տաքսու վարորդ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք