211652_close_icon
views-count38201 դիտում article-date 13:14 15-09-2019

Նոր մանրամասներ՝ երեկ Արագած լեռան հարավային գագաթում տեղի ունեցած արջի հարձակումից. մահացածն ու ահազանգողը որպես լեռնագնացներ Վարշավայից ժամանել էին Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով, երբ, ըստ ահազանգողի, արջը Արագած լեռան լանջին հարձակվել էր իրենց վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Էրեբունի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը և Աշտարակի հիվանդանոցի բժիշկները Արագած լեռան հարավային գագաթի լանջին հայտնաբերել են Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, Վարշավա քաղաքի բնակիչ, 33-ամյա Պյոտր Բ.-ի դին, որը փրկարարներն ու Աշտարակի հիվանդանոցի բժիշկները հատուկ ճոպաններով ահագին հատված պատգարակով ոտքով տեղափոխել են, ապա «Արմենիա ՀԵԼԻԿՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ին պատկանող սանավիացիայի ուղղաթիռով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տեղափոխել են: Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ահազանգը համապատասխան ծառայություններին տվել է նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, Վարշավա քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարգարիտա Լ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս իրավապահներին հայտնել է, որ իրենք Արագած լեռան լանջին զբաղվում էին լեռնագնացությամբ, որի ժամանակ էլ արջը հարձակվել է ընկերոջ վրա, ինչի հետևանքով ընկերն ընկել է ձորը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/14/1135106/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում էին ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ավելի ուշ հայտնաբերվել էր զբոսաշրջիկներից մեկի դին, իսկ մյուսն էլ՝ վիրավոր և սպասում էին, որպեսզի ՀՀ առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով դեպքի վայր ժամանի Սանավիացյի ուղղաթիռը, որպեսզի դին և վիրավորին տեղափոխեին անվտանգ վայր։ Դեպքի վայր պետք է ժամաներ նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր