211652_close_icon
views-count31113 դիտում article-date 17:02 15-09-2019

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota Vitz-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր. ժամանել են ՃՈ վաշտի ու դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. Ժամը 20:50-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի Մարգար Հովհաննիսյան փողոցում բախվել են Նոր Կյանք գյուղի բնակիչ, 28-ամյա Մարինե Հ.-ի վարած Toyota Vitz մակնիշի 09 DD 033 համարանիշի և Սիսավան գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Ղ.-ի վարած Ford Transit մակնիշի 36 AN 109 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota Vitz-ի ուղևոր, Նոր Կյանք գյուղի բնակիչ, 50-ամյա Հայկուշ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր