211652_close_icon
views-count3914 դիտում article-date 23:50 14-09-2019

Աշխարհի գավաթ․ Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաղսուդլուին

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում Լևոն Արոնյանը պարտության մատնեց իրանցի Փարհամ Մաղսուդլուին, որի հետ երկրորդ պարտիայում [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/14/1135119/]գրանցել էր ոչ-ոքի[/url]։ Առաջին պարտիայում հաղթել էր հայ գրոսմայստերը։ Հաղորդում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/14/aronyan/1016292]Armsport.am[/url]-ը։ Սերգեյ Մովսեսյանը 1/32 եզրափակչում շարունակում է պայքարը աշխարհի գավաթակիր Դին Լիրենի հետ: Երկրորդ պարտիայում ևս գրանցվել է ոչ-ոքի և սեպտեմբերի 15-ին նրանք կանցկացնեն թայ-բրեյք։ Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը չէին կարողացել հաղթահարել առաջին շրջանի արգելքը։ Հիշեցնենք, որ աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է։

Նմանատիպ նյութեր