211652_close_icon
views-count1809 դիտում article-date 22:58 14-09-2019

Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտնել է [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1172887121704706048]թվիթերյան գրառմամբ[/url]: «Քննարկել ենք ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի առաջխաղացման հնարավորությունը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների դաշնակցությունը»,- գրել է Թրամփը: Նա նաև հույս է հայտնել, որ այդ քննարկումները կշարունակվեն Իսրայելում անցկացվելիք ընտրություններից հետո, երբ իրենք հանդիպեն այս ամիս ավելի ուշ կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում: ՄԱԿ-ի ԳՎ 74-րդ նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 24-30-ը: Ակնկալվում է, որ ավելի քան 100 նախագահներ և 80 վարչապետեր կհավաքվեն Նյու Յորքում՝ մասնակցելու քննարկումներին:

Նմանատիպ նյութեր