2882 դիտում
22:18 14-09-2019
Մուգաբեի հուղարկավորությունը՝ Զիմբաբվեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի պաշտոնական հուղարկավորության ժամանակ, շաբաթ օրը, նրան հիշում էին որպես խորհրդանիշի, սկզբունքային առաջնորդի և ինտելեկտուալ հսկայի, գրում է [url=https://www.reuters.com/article/us-zimbabwe-mugabe/tears-and-tributes-as-leaders-supporters-bid-farewell-to-zimbabwes-mugabe-idUSKCN1VZ05K]Reuters[/url]-ը։
Մուգաբեն 37 տարի ղեկավարել է Զիմբաբվեն՝ երկրի անկախացումից մինչեւ 2017թ․ նոյեմբերը, երբ նրան պաշտոնանկ արեց բանակը։ Մինչ այդ ժամանակ Մուգաբեին և՛ հայրենիքում, և՛ արտասահմանում գնահատում էին որպես իշխանությանը կառչած ավտոկրատի, որի պատճառով ձևավորվել էին, այսպես կոչված, «մահվան խմբեր», կեղծվում էին ընտրությունները և քայքայվում էր տնտեսությունը։
Ռոբերտ Մուգաբեն սեպտեմբերի 6-ին 95 տարեկան հասակում մահացել էր սինգապուրյան հիվանդանոցում, հեռու իր հայրենիքից, որը բզկտվում է իշխող կուսակցության և ընդդիմության կողմից։
Ինչպես նախկինում հայտնել էր Մուգաբեի զարմիկը, նախկին նախագահի աճյունը երկրի մայրաքաղաքում 30 օր կդրվի ազգային հերոսների Ակր գերեզմանի դամբարանում։
Մուգաբեի հիշատակին ելույթ է ունեցել պետության գործող ղեկավար Էմերսոն Մնանգագվան։ Իր խոսքում նա, մասնավորապես, պաշտպանել է աֆրիկացիներին և կոչ արել Արևմուտքին հանելու Զիմբաբվեի հանդեպ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Մուգաբեի կառավարման օրոք։
Նշվում է, որ Մուգաբեի թաղմանը, ներկա են եղել ՀԱՀ-ի, Հասարակածային Գվինեայի և Կոնգոյի նախագահները, իսկ Մուգաբեին սատարող մյուս երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը և Կուբան, ներկայացրել են այլ պաշտոնատար անձինք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9772 դիտում
23:34 26-02-2016
Զիմբաբվեում կրկնել են Մեսի-Սուարես զույգի հանրահայտ 11մ. հարվածը, բայց… տեսանյութ
9702 դիտում
22:11 14-11-2017
Զիմբաբվեում հեղաշրջման փորձ է արվում, տանկերը շարժվում են դեպի մայրաքաղաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17052 դիտում
23:36 23-06-2018
Զիմբաբվեում մահափորձ է իրականացվել երկրի նախագահի դեմ՝ վերջինիս ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը