1922 դիտում
21:27 14-09-2019
«Ռեալը» հաղթեց «Լևանտեին»՝ 3։2․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հաղթեց «Լևանտեին»:
«Ռեալը» առաջին խաղակեսում 3 գոլ խփեց մրցակցի դարպասը: 25-րդ րոպեին Դանիել Կարվախալի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց ցի հարձակվող Քարիմ Բենզեման, որը 31-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց: 40-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո կիսապաշտպան Կազեմիրոն խփեց իր թիմի 3-րդ գոլը, որն, ինչպես պարզվեց հետագայում, հաղթական էր Արքայական ակումբի համար:
Երկրորդ խաղակեսում «Լևանտեն» փոխեց հանդիպման ընթացքը: 49-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը: 75-րդ րոպեին կիսապաշտպան Գոնսալո Մելերոն խփեց իր թիմի 2-րդ գոլը:
«Ռեալն» այժմ ունի 8 միավոր և առաջատար «Աթլետիկոյից» հետ է մնում 1 միավորով: «Լևանտեն» 6 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2815 դիտում
23:28 31-01-2016
Իսպանիայի առաջնություն. Եվգենի Կոնոպլյանկայի հրաշալի գոլը «Լևանտեին». տեսանյութ
3788 դիտում
21:11 24-10-2015
Իսպանիա. «Ռեալը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Սելտային». տեսանյութ
4397 դիտում
21:25 20-12-2015
Իսպանիա. «Ռեալը» անսովոր՝ 10:2 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին». տեսանյութ
Այս բաժնից
1042 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am