211652_close_icon
views-count1351 դիտում article-date 20:10 14-09-2019

Շիրակը ոչ-ոքի խաղաց Գանձասար-Կապանի հետ ու հավասարվեց առաջատար Արարատին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում հյուրընկալել է «Գանձասար-Կապանին»: Թիմերն այդպես էլ չեն կարողացել գրավել միմյանց դարպասներն ու բավարարվել են ոչ-ոքիով՝ 0:0: Գրում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/14/Shirak/1016216]Armsport.am[/url]-ը։ Այս հանդիպումից հետո գյուրեցիներն իրենց միավորների թիվը հասցրել են 13-ի և հավասարվել ԲԽ-ի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատին», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Գանձասար-Կապանը», որն ընթացիկ մրցաշրջանում դեռ հաղթանակ չի տարել, 6 խաղից հետո 4 միավոր ունի իր ակտիվում և գտնվում է 8-րդ տղղում: 6-րդ տուրի վերջին խաղը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 15-ին: «Արարատը» սեփական հարկի տակ կմրցի «Նոայի» հետ:

Նմանատիպ նյութեր