1974 դիտում
19:57 14-09-2019
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում է
Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանը կիսեց միավոր մրցակից Իրանից Փարհամ Մաղսուդլու հետ և քանի որ առաջին պարտիայում առավելության էր հասել` դուրս եկավ գավաթի խաղարկության հաջորդ` երրորդ շրջան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանն արագ և կայծակնային շախմատում կպայքարի Չինաստանից Դին Լիժենի հետ: Հաղթելու դեպքում Մովսեսյանը ևս դուրս կգա երրորդ փուլ:
Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը և Փաշիկյանն արդեն իսկ լքել են պայքարը:
Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:
Աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է:
Նմանատիպ նյութեր
1221 դիտում
18:17 18-07-2014
Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Էլինա Դանիելյանը աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել
1285 դիտում
15:59 31-05-2015
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը նվաճեցին աշխարհի կանանց գավաթի խաղարկության ուղեգրեր
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
871 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1117 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող