211652_close_icon
views-count3589 դիտում article-date 13:27 14-09-2019

Քաշաթաղի շրջանում հրազենային վնասվածքով 27-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 11-ին ժամը 18:37-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1958թ. ծնված Ա. Ս.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է հայտնել առ այն, որ շրջանի Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից: ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Գ.-ն Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերել է նույն շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Հ.-ի դին։ Դիակի զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։

Նմանատիպ նյութեր