211652_close_icon
views-count49415 դիտում article-date 23:15 13-09-2019

Ոստիկանները օրերի ընթացքում հայտնաբերեցին Էջմիածնում ռուսական կեղծ ռուբլիով ծաղկեփունջ գնող «Օստապ Բենդերին»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 13-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Կապան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Ռուդիկ Բաբայանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 31-ին Էջմիածին քաղաքի բնակչուհի, անհատ ձեռներեց, 57-ամյա Մ. Բ-ի նկատմամբ խարդախություն կատարելու մեջ։ Այդ օրը Ռ. Բաբայանը մտել է Մ. Բ-ին պատկանող ծաղկի սրահ և 6 հազար դրամով պատվիրել ծաղկեփունջ։ Գնելով այն՝ նա ծաղկի սրահի աշխատակցին վճարել է 5 հազար Ռուսաստանի Դաշնության ռուբլի և որպես մանր՝ ստացել է 29 հազար դրամ։ Նրա գնալուց հետո ծաղկի սրահի աշխատակիցը պարզել է, որ ռուսական ռուբլին կեղծ է. այն հանդիսանում է որպես հուշանվեր-թղթադրամ։ Պարզվել է, որ Ռ. Բաբայանի կողմից ծաղկի սրահին խարդախության եղանակով պատճառվել է 35 հազար դրամի վնաս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Բաբայանը, ում, շրջապատում ավելի շատ ճանաչում են «Օստապ Բենդեր» մականվամբ, նախկինում եղել է դատապարտված և կատարվածի մասին արդեն խոստովանական բացատրություն է տվել։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասվում։ Խարրդախության կասկածանքով բերման ենթարկված, նախկինում դատված 56-ամյա Ռ. Բաբայանն է, նույն ինքը՝ «Օստապ Բնդերը» [img]https://st0.shamshyan.com/editor/0002758001568402168965670.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր