211652_close_icon
views-count48594 դիտում article-date 12:21 13-09-2019

Երևանում գողացել են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց տեղադրված արագաչափ սարքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին ժամը 00:30-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևան քաղաղքի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց մայթին տեղադրված արագաչափ սարքը գողանալու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված արագաչափ սարքը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր