211652_close_icon
views-count49164 դիտում article-date 09:00 13-09-2019

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 21-ամյա պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել՝ անասնագոմում կախվելու միջոցով

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ին ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղի անասնագոմերից մեկում տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Գագիկ Մկոյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, սեպտեմբերի 11-ի ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 12-ի ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արմեն Ն.-ն ինքնասպանութուն է գործել իրենց տան կից անասնագոմի տանիքի սյունից ՝ պարանով կախվելու միջոցով: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչութունում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկութուններով՝ Արմեն Ն.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Ն.-ին կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր