Հրդեհ և պայթյուններ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ռազմաբազայում. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հյուսիսային Կիպրոսի Կիրենիա քաղաքում գտնվող թուրքական ռազմաբազայում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհին հաջորդել են պայթյուններ:
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության փոխվարչապետ և արտգործնախարար Քուդրեթ Օզերսայը հայտարարել է, որ պայթյունից այս ու այն կողմ թռած ապակու բեկորների պատճառով մի քանի մարդ է վիրավորվել, իսկ ռազմաբազայից ոչ հեռու գտնվող Կլեպինի գյուղի բնակիչները տարհանվել են:
Նա նաև հայտնել է, որ ներկայում կրակը դեռևս այրվում է զինանոցում, տարածաշրջանում էլեկտրաէներգիան անջատվել է։
Տարհանվել են նաև պայթյունի վայրին մոտ գտնվող հյուրանոցի զբոսաշրջիկները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա առնվազն 12 վիրավոր:
Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ: