211652_close_icon
views-count43410 դիտում article-date 22:03 12-09-2019

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes S550 -ն ու Volkswagen-ը. Mercedes-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes S550 մակնիշի 03 OQ 004 համարանիշի և Volkswagen մակնիշի 74 AA 440 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Փաստի առթիվ 1-ին սպայական գումարտակում անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր