211652_close_icon
views-count1943 դիտում article-date 23:20 12-09-2019

Թրամփին պատկանող հանգստյան գոտի ներխուժած կինը դատապարտվել է 6 տարով

Ազգությամբ չինացի մի կին մեղավոր է ճանաչվել Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող հանգստյան գոտի անօրինական կերպով ներթափանցելու և հատուկ ծառայության մարմիններին ստելու մեջ: Նրան սպառնում է վեց տարվա ազատազրկում, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5080874.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Յուջինգ Ժանգը մեղադրական վճիռը լսելիս ցուցաբերել է անտարբերություն: Դատական նիստն այս գործով տևել է երկու օր: 33 ամյա Ժանգը ձերբակալվել էր Պալմա Բիչում Թրամփին պատկանող Մարալագո մասնավոր հանգստյան գոտում դեռևս մարտ ամսին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա ստել է հատուկ ծառայությանը՝ հանգստյան գոտի մուտք գործելու համար: Նրա ազատազրկման ժամկետը սկսվելու է նոյեմբեր ամսից: Նրա մոտ հայտնաբերվել են 4 հեռախոս, համակարգիչ, համակարգչի արտաքին հիշողության սարքեր, որոնց մեջ եղել են տարբեր վիրուսային ծրագրեր:

Նմանատիպ նյութեր