հիմնական կայք
Լրահոս

Խաչվերաց տոնին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում մկրտվելու են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Խաչվերաց տոնին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում մկրտվելու են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները:


Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Արարողությունը սկսվելու է 13:00-ին:

Մկրտությունից հետո տեղի է ունենալու մատաղի արարողություն:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք