211652_close_icon
views-count2730 դիտում article-date 20:42 12-09-2019

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսին. քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց հանձնմանն առնչվող հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Ռեզա Արբաբ Սադեղիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), ազգային և կրոնական առանձնահատկությունների պահպանմանն առնչվող հարցերը: Անդրադառնալով հետագա գործակցության հեռանկարներին՝ քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն աջակցել ԻԻՀ ազատազրկված անձանց վերաբերող հիմնախնդիրների արագ լուծմանը: Ընդունելության ավարտին Ռեզա Արբաբ Սադեղին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ինչպես նաև իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու, բարձրացված հարցերին արձագանքելու համար: [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր