211652_close_icon
views-count345504 դիտում article-date 15:32 12-09-2019

Չարենցավանում իր ծննդյան օրը ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացած 22-ամյա տղան վերջերս էր վերադարձել Հայաստան, ավտոմեքենայում կրակը բռնկվել է բախումից անմիջապես հետո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական՝ պարզելու համար, թե BMW X5-ը ինչպիսի արագություն է ունեցել, երբ բախվել է КамАЗ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո անմիջապես հրդեհ էր բռնկվել և կրակը տեսանելի է եղել անգամ 200-300 մետր հեռավորությունից, և միայն հրշեջները կրակը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերել էին վարորդի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 22-ամյա Դավիթ Արզումանյանի մոխրացած դին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/10/1134683/?fbclid=IwAR17ADdHZm9Rk80wkidcLXXaxD5XMwNLUj_gjg7Ws8rpA-Zw-VSVwdEh2i0]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 10-ին դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։ Ժամանել էին ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 42 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Արմեն Բրուտյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Պարզվել էր, որ BMW X5 մակնիշի 50 ՕT 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Սևան ընթանալիս բախվել էր КамАЗ մակնիշի 676 LՍ 23 համարանիշի՝ դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայի հետնամասին։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել, և BMW X 5-ն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի։ Հրշեջ-փրկարարները, մարելով կրակը, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին վարորդի՝ ամբողջովին մոխրացած դին։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։ Վթարի վայրի զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքումյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր