հիմնական կայք
Լրահոս

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը դուրս են եկել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլ:


Առաջին շրջանի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ ոքի:

Արման Փաշիկյանն առաջին պարտիայում պարտվել է։ Այնուհետև ոչ ոքի է խաղացել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ առաջին պարտիայում, հետո ոչ ոքի է խաղացել երկրորդ, սակայն առաջին պարտիայում կրած պարտության պատճառով լքել է մրցաշարը:

Սերգեյ Մովսեսյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Գրիգորի Օպարինին և դուրս եկել հաջորդ շրջան:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք