211652_close_icon
views-count51717 դիտում article-date 12:07 12-09-2019

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Արմավիրի մարզում տեղի ունեցել Mercedes-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրել է տեսախցիկը, թե ինչպես է Արմավիրի մարզում տեղի ունեցել Mercedes-ի վարորդի մասնակցությամբ խոշոր ավտովթարը։ Վիրավոր վարորդին ու նրա ուղևորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և վթարի հարևանությամբ գործող խանութի աշխատակիցները։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/10/1134736/]հայտնել [/url]էինք, որ սեպտեմբերի 9-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Աղավնատուն գյուղի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի 23 ՏՍ 883 համարանիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 1-ին փողոցում բախվել էր նույն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ա.-ին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 28 ՏԼ 538 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վարդան Ս.-ն և նրա ուղևոր՝ համագյուղացի, 54-ամյա Հայկազ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վաղարշապատ բժշկական կենտրոն: Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության էին հասել 06-ի վարորդն ու նրա հարազատները: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր