հիմնական կայք
Լրահոս

Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացման մասին. ԱՄՆ-ի նախագահ

Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացման մասին. ԱՄՆ-ի նախագահ Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացում իրականացնելու հնարավորություն ունենալու իր ցանկության մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, սեպտեմբերի 11-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։


«Մենք չենք կարող Իրանին թույլ տալ, որ նա միջուկային զենք ունենա, և նրանք երբեք չեն ունենա միջուկային զենք: Եվ եթե նրանք մտածում են ուրանի հարստացման մասին, ապա կարող են մոռանալ դրա մասին: Նրանց համար հարստացումը շատ վտանգավոր կլինի: Շատ, շատ վտանգավոր: Կարող եք այդ մասին տեղեկացնել Իրանին»,- ասել է նա։

Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, մղմել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, ԱՄՆ-ի նախագահը պատասխանել է. «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք