211652_close_icon
views-count2008 դիտում article-date 14:13 12-09-2019

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը տեղ է գտել ցեղասպանություններին նվիրված հուշարձանների քարտեզում

Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոնը (International Center for the Promotion of Human Rights) UNESCO-ի աջակցությամբ գործարկել է 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանություններին, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկության հանդեպ ցուցաբերած վայրագություններին նվիրված հիշողության ու հիշատակման վայրերի հուշարձանների ինտերակտիվ քարտեզ։ Ինչպես հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, հիշատակի քարտեզում տեղ է գտել նաև Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը՝ 1967 թ․ բացման, հիշատակման միջոցառումների լուսանկարներով։ Երկու լեզվով՝ անգլերեն և իսպաներեն գործող կայքի միջոցով ստեղծողները ու նրանց գաղափարակիցները նպատակ ունեն միջազգային հանրության շրջանակում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, հասանելի դարձնել հիշողության վայրերը, կանխարգելել մարդկության հանդեպ հետագա հանցագործությունները։

Նմանատիպ նյութեր