211652_close_icon
views-count1214 դիտում article-date 21:28 11-09-2019

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT Հայաստան» ծրագրի ֆոտոցուցահանդեսն ու ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփումը

Սեպտեմբերի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT Հայաստան» ծրագրի ֆոտո ցուցահանդեսն ու ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփումը: UPSHIFT-ը դեռահասների համար նախատեսված ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ ծրագիրն է, որը Հայաստանում իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ համագործակցությամբ և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» աջակցությամբ: «Լավ է, որ «UPSHIFT Հայաստան» ծրագիրը սկսվել է հենց Շիրակից: UPSHIFT-ցիները Գյումրիում իսկապես մի շարք դրական փոփոխություններ են իրականացրել:Հուսանք՝ այս ծրագիրը հետագայում նույնպես «թևեր» կտա երիտասարդներին ու կոգևորի մասնակցություն ցուցաբերել իրենց համայնքների խնդիրների լուծմանը»,- իր ելույթում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Արթուր Նաջարյանն էլ իր խոսքում շեշտեց, որ այս ծրագիրը համայնքը երիտասարդների հետ կապող լավագույն կամուրջն է: UPSHIFT-ի առաջին փուլի հաղթող հինգ թիմերն այսօր ներկայացրերցին իրենց ծրագրերն ու դրանք իրականացնելու ճանապարհին հանդիպած խնդիրները, պատմեցին ձեռք բերած հմտությունների ու իրենց երազանքների մասին: «Եթե դու ունես գաղափարներ, եթե այլ կերպ ես մտածում ու չես վախենում աշխատանքից, ապա դու իսկապես կարող ես քո համայնքի խնդիրները լուծել ու այն ավելի լավը դարձնել»,-ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրայթնը՝ դիմելով դահլիճում հավաքված երիտասարդներին: «Այս ծրագրին մասնակցելով՝ ես հասկացա, որ ես էլ կարող եմ ինչ-որ բան փոխել, որ ես այդ ուժն ունեմ ու անհրաժեշտ բոլոր լծակներն այսօր ավելի հեշտ կարող եմ գտնել. արդեն փորձ ունեմ»,- խոսոտվանեց UPSHIFT-ցի Ռիտան:

Նմանատիպ նյութեր