հիմնական կայք
Լրահոս

Եթե ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք ԶԼՄ, մյուս օրը արտադրամաս, և էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ. Նիկոլ Փաշինյան. Aravot.am

Եթե ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք ԶԼՄ, մյուս օրը արտադրամաս, և էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ. Նիկոլ Փաշինյան. Aravot.am Aravot.am-ը գրում է. ՀՀ ԱԺ-ում այս պահին կառավարության անդամները պատասխանում են պատգամավորներին հարցերին: Խորհրդարանում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, նախարարներ: ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հետ կապված հարցրեց. «Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու, և արդյոք չե՞ք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխության այդ նույն հանցավոր ռեժիմի սպասարկող տնտեսական կառուցվածքը վերացնելու՝ Ձեր իսկ տված խոստմանը: Արդյոք տեղյա՞կ եք՝ երկու տարի է ՀՀ վարչական դատարանում վիճարկվում է Լիդիանին տրված լիցենզիան և դրա օրինականությունը»:


Նիկոլ Փաշինյանը հարին հարցով արձագանքեց. «Պարո՛ն Բաբաջանյան, Ձեր արտաբերածն ավելի շատ պնդման էր նման, քան հարցի: Եթե թույլ կտաք, նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված Ձեր հարցից: Ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնությամբ նրա ընդունած կասկածելի հանրաքվեով, Սահմանադրությամբ և ԸՕ-ով ձևավորված ազգային ժողովում լինել պատգամավոր:

Հիմա Ձեր ասածին ի՞նչ պատասխան ասեմ, որ իրականությունը այնպիսին չէ, ինչպիսին նշում եք: Եթե ուշադիր եք եղել քաղաքացիներին ուղղված իմ վերջին ուղիղ եթերին, հստակ նշված է, որ Ամուլսարի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում: Իմ դիրքորոշումը. այս դեպքում հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը, և, ընդհանուր առմամբ, իմ դիրքորոշումն այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտության և առանց կանխավարկածի, թե ինչպիսին պիտի լինի ճշմարտությունը:

Չկա որևէ մեկը ՀՀ-ում, որ կարող է մեղադրել, որ մեր կառավարությունն ինչպես Ամուլսարի և որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ և չի լինելու: Եթե ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք ԶԼՄ, մյուս օրը արտադրամաս, և այդպես ճաշակով էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ: Մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ»:

Մանրամասներն՝ այստեղ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք