1173 դիտում
22:28 11-09-2019
Ոստիկանները կասկածանքով բերման են ենթարկել երեք տղամարդու
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները Կենտրոնական բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ, Ուրուգվայի հրապարակից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվել Կոնդի փողոցի 47-ամյա մի բնակչի, իսկ Ֆրիկի փողոցից՝ Արտաշատ քաղաքի 35-ամյա մի բնակչի և Քանաքեռի 6-րդ փողոցի 31-ամյա բնակչի՝ 35-ամյա տղամարդու վարած «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենայով:
47-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից հայտնաբերվել է ներարկիչ՝ քացախաթթվի անհիդրիդի նմանվող 0.7 մլ հեղուկով, պոլիէթիլենային թաղանթով պատված մոտ 0.79 գ մուգ շագանակագույն ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Վերջինս հայտնել է, որ զանգվածը ափիոն տեսակի թմրանյութ է, իսկ ներարկիչում՝ քացախաթթվի անհիդրիդ տեսակի պերեկուրսոր, որը պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
6594 դիտում
16:15 24-02-2018
Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձի են բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23430 դիտում
20:46 22-10-2018
Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3383 դիտում
23:45 18-01-2019
Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայից գողություն կատարելու կասկածանքով
Այս բաժնից
562 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
475 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
406 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ