211652_close_icon
views-count1869 դիտում article-date 22:04 11-09-2019

Բերման ենթարկվեցին Շինարարների և Առաքելյան փողոցների խաչմերուկից

Սեպտեմբերի 10-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Շինարարների և Առաքելյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բաժին բերման են ենթարկել Գյումրու բնակիչ 23-ամյա և Երևանի բնակիչ 25-ամյա երկու երիտասարդի: Գյումրեցի երիտասարդը բաժնում ներկայացրել է 1.15 գ դեղնականաչավուն զանգված: Ըստ նրա հայտարարության՝ այն թմրանյութ է, պատկանում է իրեն՝ անձնական օգտագործման համար, և որ այն քաղել է սեպտեմբերի 6-ին Գյումրի-Երևան ճանապարհի հարակից դաշտից: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր