211652_close_icon
views-count1857 դիտում article-date 19:17 11-09-2019

Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/09/11/Amulsar/3091284?fbclid=IwAR3R3hUSKhKpyCAinu340qeghqJCL46U0_PhrUvrRBijn3ofN4zxufP-X2U]Tert.am-[/url]ը գրում է. Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրային այգի, Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ: Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջում էր հայտարարություն տեղադրվել երթի մասին: ՀԲՃ-ն վերահաստատել էր Ամուլսարի պաշտպանության հանձնառությունը և հայտնել էր, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք բոլոր ջանքերը: «Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է»,- գրված էր նախաձեռնության հայտարարությունում: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/11/Amulsar/3091284?fbclid=IwAR3R3hUSKhKpyCAinu340qeghqJCL46U0_PhrUvrRBijn3ofN4zxufP-X2U]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր