հիմնական կայք
Լրահոս

Կոնֆլիկտի պատճառով «Վալենսիան» պաշտոնանկ արեց Մարսելինոյին

Կոնֆլիկտի պատճառով «Վալենսիան» պաշտոնանկ արեց Մարսելինոյին «Վալենսիան» հայտարարեց ակումբի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալի պաշտոնանկության մասին:


Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ակումբի ներսում տարաձայնություններ էին առաջացել: Մասնավորապես, Մարսելինոն կոնֆլիկտ ուներ «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմի հետ:

Լիմը միջամտում էր ակումբի մարզական տնօրեն Մատեու Ալեմանիի աշխատանքին, ինչից դժգոհ էր մարզիչը:

«Վալենսիայի» նախագահ Անիլա Մուրտին, որին աջակցում էր Լիմը, նույնպես բարդ հարաբերություններ ուներ Մարսելինոյի և Ալեմանիի հետ:

2018/19 մրցաշրջանում Մարսելինոյի ղեկավարությամբ «Վալենսիան» գրավեց 4-րդ տեղը և նվաճեց Իսպանիայի Գավաթը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք