211652_close_icon
views-count1360 դիտում article-date 18:47 11-09-2019

ԱԱ. Էրիկ Պետրոսյանը դուրս մնաց պայքարից

Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Պետրոսյանը (57 կգ) Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային մենամարտում 0:5 հաշվով պարտվեց կանադացի Էրիկ Ռոբին Բասրանին և դուրս մնաց պայքարից: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը (75 կգ) հաղթանակով էր մեկնարկել և դուրս եկել 1/16 եզրափակիչ, իսկ Արտուշ Հովհաննիսյանը (81 կգ) պարտվել էր մեկնարկային մենամարտում և լքել պայքարը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր