211652_close_icon
views-count3084 դիտում article-date 17:09 11-09-2019

ՌԴ դեսպանը խոսել է Պուտինի՝ Երևան այցի մասին

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/987665.html]Արմենպրես[/url]»-ը, սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ համապատասխանում են արդյոք իրականությանը լուրերը, թե Պուտինը կարող է հրաժարվել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելուց: ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ «ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է»,- ընդգծեց Կոպիրկինը: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին, որին ակնկալվում է, որ կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2018թ. դեկտեմբերի 6-ի նիստին, որին մասնակցել են անդամ բոլոր երկրների ղեկավարները, որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին:

Նմանատիպ նյութեր