հիմնական կայք
Լրահոս

Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստները մեկնարկեցին առանց հաղթանակի. ուղիղ միացում

Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստները մեկնարկեցին առանց հաղթանակի. ուղիղ միացում Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:


Առաջին շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ ռուս Գրիգորի Օպարինի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուս Անտոն Դեմչենկոյին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել իրանցի Ալիրեզա Ֆիրուզջայից:

Առաջին շրջանի երկրորդ պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 11-ին:

«Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարում շախմատիստներն անցկացնում են 2 դասական պարտիա և հաղթող չլինելու դեպքում պայքարը շարունակվում է թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային խաղի կանոններով:

Այժմ ընթանում են երկրորդ պարտիաները՝ Լևոն Արոնյանի և Էսամ Էլ Գինդիի մրցամարտին կարող եք ուղիղ հետևել այստեղ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք