հիմնական կայք
Լրահոս

Վարչապետն ինչո՞ւ չի իջնում ժողովրդի մոտ՝ այս ժողովրդի շնորհիվ է դարձել վարչապետ. ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրին կառավարության դիմաց. Tert.am

Վարչապետն ինչո՞ւ չի իջնում ժողովրդի մոտ՝ այս ժողովրդի շնորհիվ է դարձել վարչապետ. ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրին կառավարության դիմաց. Tert.am Կառավարության դիմաց ավտոներկրողները բողոքի ակցիա են կազմակերպել և սպասում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:


Ինչպես հայտնում է tert.am-ը, ավտոներկրողները բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրից:

«Հիմա կառուցում են մեծ մաքսակետ և քննական բաժանմունք Գյումրիում: Գտնում ենք, որ անհնար է Երևանից և ընդհանրապես, տարբեր տեղերից քաղաքացիները մեկնեն Գյումրի մաքսազերծում անելու համար, մանավանդ, որ մնացել է 3 ամիս, որ մարդիկ մասսայական գործազուրկ լինեն, քանի որ չեն կարողանալու արտերկրից ներկրեն մեքենա: Հիմա ի՞նչ կարիք կա ձմռան շեմին բոլորս մեկնենք Գյումրի: Ես պարոն վարչապետին հարց եմ տալիս, որ այդքան քաղաքացի մեկնի Գյումրի, պատկերացնու՞մ եք ինչ վթարներ կլինեն»,-ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և նշեց՝ որքան ժամանակ է սպասում են, իսկ կառավարությունից ոչ ոք չի իջնում՝ իրենց տեսնելու:

Նա նշեց, որ հաջորդ խնդիրն այն է, որ 10 հազար մեքենա կուտակվել է Վրաստանում. հայերի մեքենաները չեն բեռնաթափում: Հունվարից հետո 10 հազար մարդ չի հասցնելու իր մեքենան հասցնի Հայաստան, ՊԵԿ-ի, ոստիկանության պատասխանն էլ այն է` թե ծախեք վրացիներին»,-ասաց նա:

Ավտոներկրող Գարիկ Վարդանյանը հիշեցրեց վարչապետի խոսքերը, ով նշում էր, որ ժողովրդի հետ ցանկացած հարց պետք է քննարկել. «Ինչու՞ չի իջնում ժողովրդի մոտ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք