211652_close_icon
views-count1486 դիտում article-date 21:04 11-09-2019

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Արարատի մարզի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն: Վալերիյ Օսիպյանի անունից քաղաքացիներին ընդունեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Նունե Մանուկյանը: Մասնակցում էր նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության ղեկավար կազմը։ Քաղաքացիների բոլոր հարցերն ու խնդիրները քննարկման առարկա դարձան, որոնց, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան, տրվեցին պարզաբանումներ: Բարձրաձայնված հարցերի մի մասը վերաբերվում էր տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես և այլ գերատեսչությունների գործառույթներին: Ոստիկանության Արարատի մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարվեց հնարավորինս աջակցել այդ խնդիրների արդյունավետ ու շուտափույթ լուծմանը։ Ոստիկանության իրավասությանը վերաբերող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։ Որոշ դեպքերով քաղաքացիներից ընդունվեցին գրավոր դիմումներ՝ խնդիրներին ավելի խորապես ծանոթանալու և դրանք առավել արդյունավետ լուծելու համար։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր