211652_close_icon
views-count1569 դիտում article-date 17:32 11-09-2019

Տիգրան Սարգսյանը դասախոսությամբ հանդես կգա Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարանում

Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարանում սեպտեմբերի 26-ին դասախոսություն կկարդա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դասախոսությունը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության 5-ամյա գործունեության և ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության արդյունքների ամփոփմանը: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը կխոսի Միության նպատակների մասին, միջազգային համագործակցության ձևաչափերի և մոտակա առաջադրանքների մասին: Միջոցառմանը հրավիրված են Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարան ասպիրանտները, համալսարանի, պրոֆեսորադասախոսական ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրների և եվրասիական ինտեգրացիայով հետաքրքրված երրորդ երկրների ուսումնական հաստատությունների անձնակազմեր:

Նմանատիպ նյութեր