211652_close_icon
views-count3643 դիտում article-date 15:48 11-09-2019

Թուրքիայում տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր մահացել է 80-ից ավելի ռուսաստանցի. դեսպան Երխով

Թուրքիայում այս տարի տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր Ռուսաստանի Դաշնության մոտ 90 քաղաքացի է մահացել: Այդ մասին հայտնում է Tass-ը՝ վկայակաչելով Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովին։ Վերջինը նշել է, որ դա կապված է հանրապետություն զբոսաշրջիկների հոսքի աճի հետ։ «Ներկայիս տուրիստական սեզոնը, որը դեռ չի ավարտվել, ցավոք, շատ ծանր ստացվեց Թուրքիայի հարավում ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված պատահարների թվով: Այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան ելքով 88 դեպք և բժշկական տարհանման մոտավորապես 40 փաստ»,-ասել է դեսպանը։ Հավելել է, որ դա բացատրվում է Ռուսաստանից զբոսաշրջիկների ավելացող հոսքով: «Անցյալ տարի Թուրքիա են այցելել մեր շուրջ 6 միլիոն քաղաքացիներ, այս տարի, ինչպես սպասվում է, նրանք պետք է ավելի շատ լինեն»,-ընդգծել է դիվանագետը:

Նմանատիպ նյութեր